Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այսօր Հայոց բանակում ունի հոգևոր ծառայություն, որը տարեցտարի զարգացում է ապրում: Դեռևս 1997թ.-ից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսը Հայաստանի զինված ուժերում նշանակեց հոգևոր ծառայություն: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր հայրենասեր և կրոնասեր հայ հոգևորականները մշտապես զորավիգ են մեր զինվորներին և իրենց մաղթանքներով ու օրհնությամբ խրախուսում են Հայոց բանակին:
Սաղավարտը թագի նման գլխադիր է, որ կրում են պատարագիչ վարդապետներն ու քահանաները Սբ. Պատարագի ընթացքում: Տրվում է ձեռնադրության ժամանակ օրհնությամբ:
Հայ եկեղեցու նվիրական ավանդության համաձայն՝ Սուրբ Խորան բարձրացող բոլոր հոգևորականները՝ դպիրից կաթողիկոս, հագնում են հատուկ ծիսական նպատակով պատրաստված հողաթափեր:
Պատարագիչ քահանայի գոտուց կախվում է նաև սրբիչը, որը քահանայի զգեստավորման կանոնի մեջ կոչվում է նաև թաշկինակ: Զգեստի այս մասը օգտագործվում է Սբ. Պատարագի այն հատվածներին, երբ քահանան մինչ խորան բարձրանալը, լվանում է իր ձեռքերը և այդ սրբիչով սրբում այն:
Պատարագիչ հոգևորականը շապիկի և փորուրարի վրայից գոտի է կրում: Հին ժամանակներում գոտին եղել է իշխանության նշան, իսկ այսօր այն արտահայտում է օծյալ հոգևորականի իշխանությունը:
Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի օրը՝ Սբ. Պատարագից անմիջապես հետո, կատարվում է խաղողօրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանվում է ժողովրդին: