«Երբ գործադիր իշխանության ղեկավարը, բանակցային պրոցեսի ղեկավարն ու առաջնորդողն այդ բանակցային պրոցեսին նման գնահատական է տալիս, դա իր հրաժարականի հիմք է: Նա այդ պահից պարտավոր է հրաժարականի դիմում ներկայացնել և այդ պրոցեսի ղեկավարումը զիջել մի մարդու, ով ավելի հմուտ է: Այսինքն՝ մի ողջ պրոցես ես գեներացրել, ազգի ճակատագիր ես դրել զոհասեղանին, մարդկային կյանքեր, ու ասում ես՝ չեմ կարող անգամ ստորագրելու պարագայում երաշխավորել դրա կյանքի կոչո՞ւմը»:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է։
Նա վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե իմացել է, որ Ալիևը ոչ մի թուղթ չի ստորագրելու, բայց մտել է պրոցեսի մեջ. «Նա այդ թեման օգտագործեց վերընտրվելու համար: Տեսեք՝ այդ խաղաղության պայմանագրի բովանդակությունն ինչ փոփոխություններ է կրել: Այդ ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը զիջելով խաղաքարտեր ու զոհելով մարդկային կյանքեր, կոնկրետ պետության տարածք, ասում է՝ դե էս է: Ալիևի նպատակը Հայաստանի չգոյությունն է: Հայաստանի իշխանություններն իրենց գործողություններով արձակում են Ալիևի ձեռքերը»:
Նիկոլն էլ կասի՝ ես ի՞նչ անեմ, ժողովուրդն է…, բայց ժողովրդին հո չի՞ գնալու ասի՝ հող ենք տալու, պիտի ասի՝ սա խաղաղության մասին է: Գալու է ասի՝ Վալոդ ջան, ուզո՞ւմ ես տղեդ չմեռնի, երջանիկ ապրես, էժան պոմիդոր ուտես, նա էլ կասի՝ հա:
«Վճռորոշ փետրվարը» հանրահավաքին հարգելի պատճառներով ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը չի մասնակցում, սակայն նա ձայնագրության միջոցով փոխանցել է իր ուղերձը, որտեղ հերթական անգամ զգուշացնում է՝ իրավիճակն այնպիսին է, որ կամ Նիկոլ Փաշինյանը պիտի գնա, որ Հանրապետությունը մնա, կամ Փաշինյանը կմնա, և այդ դեպքում Հանրապետություն չենք ունենա:
«Ինչպե՞ս կանգնեցնել Հայաստանի գահավիժումը» թեմայով «Միասին» շարժման քննարկմանը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ հիշեցնելով իր «Պետականության կործանումն ու Փաշինյանի պատմական դեմենցիան» հոդվածաշարը, նշել է, որ Նիկոլ Փաշինյանի գործունեության առանցքը հակառուսականությունն էր, լայն շփումներն Արևմուտքի հետ, որն ամեն օր ակնհայտ է դառնում:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել էր Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից: