«Հիմա մեզ համար չափազանց կարևոր է, որ այդ զենքը չլինի՞ ՌԴ-ում արտադրած զենք, թե՞, որ այնտեղ ընդհանրապես զենք չլինի: Մենք այս հարաբերությունները սև-սպիտակի չպիտի վերածենք: Հայաստանը Ռուսաստանին պետք է հետևյալն ասի՝ էսքան զենք է վաճառվում Ադրբեջանին, հիմա սա կխախտի բալանսն առաջնագծում, և մեր պահանջն է, որ փորձեք կոմպենսացնել այդ վտանգները, որոնք կարող են առաջանալ մեր նկատմամբ այս գործարքի արդյունքում: Ես այդպես կանեի»,- շեշտեց Քոչարյանը՝ նկատելով, որ Ադրբեջանին զենք վաճառելով՝ ՌԴ-ն որոշակի ազդեցություն է ունենում նրա վրա, և, որ ՌԴ-ից Հայաստանը մեծ քանակի անվճար զենք է ստացել և նորմալ աշխատող:
Փետրվարի 25-ին Հանրային հեռուստաընկերության եթերում իշխանամետ փորձագետ Արեգ Քոչինյանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ից և Ֆրանսիայից 5-10 խորհրդական են ժամանել Զինված ուժեր: Ի դեպ, Երևանում Ֆրանսիայի պաշտպանության նախարարը ևս նման ակնարկ էր արել:
2023 թվականի դեկտեմբերի 25-ին 168.am-ը գրել էր, որ Ռուսաստանը և Հայաստանը փորձում են փրկել ռազմատեխնիկական հարաբերությունները՝ հիմնվելով նաև երկու երկրների պաշտոնյաների հարցազրուցային հայտարարությունների վրա:
2023 թվականի տարեվերջին 168.am-ը գրել էր, որ տպավորություն է, թե Ռուսաստանը և Հայաստանը փորձում են փրկել ռազմատեխնիկական հարաբերությունները՝ հաշվի առնելով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի՝ ՏԱՍՍ-ի հետ զրույցում վստահեցումը, որ «կնքված գրեթե բոլոր պայմանագրերը կա՛մ արդեն ավարտված են, ընդ որում, ժամանակին և բարձր որակով, կա՛մ գտնվում են իրականացման վերջնական փուլում»:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հնդկաստանից Հայաստան զենքի մատակարարումների խնդրին:
Սա ասում է պատերազմից հետո 3 տարի զենք գնել չկարողացող իշխանության ներկայացուցիչը: Եվ սա ասում է մի իշխանության ներկայացուցիչ, ով չի կարողանում հասնել նրան, որ դաշնակից կամ գործընկեր երկրները կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները:
Ապրիլի 30-ին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Ադրբեջանը Լաչինի միջանցքում է ՌԴ թուլությա՞մբ, թե՞ համաձայնությամբ» թեմայով քննարկման ժամանակ նախկին «իմքայլական» պատգամավոր, «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը հայտարարել էր.
Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը լուրջ սպասելիքներ չունի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստից:
Սեպտեմբերի 13-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները պաշտպանական զենք գնելու համար, բայց ոչ բոլոր երկրներն են պատրաստ զենք վաճառել Հայաստանին:
Հայկական կողմը կարող էր գնումը կատարելիս գումարի մինչև 90 տոկոսը վճարել վարկի միջոցներից` ռուսական ռուբլով: