Պրոդյուսեր, ռեժիսոր Ռուբեն Մխիթարյանը չի հավատում, որ Հայաստանի այսօրվա դատական համակարգի պայմաններում հնարավոր կլինի հասնել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի արդարացմանը։
Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հասել ենք զգայական վերջին փուլերից մեկին. Ոչ իշխանության կողմից, ոչ ընդդիմության կողմից «բուղը թողելու» ոչ մի գործողություն ու իրադարձություն մարդկանց վրա այլևս չի ազդում: Բացասական էներգիայի կուտակման վրա ոչ ձևական «ներողությունն» է ազդում, ոչ «ապօրինի գույքի բռնագանձման գործընթացները»: