«Հերքել անհերքելին, մտնել այնպիսի բանավեճի մեջ, որտեղ դու ի սկզբանե պարտված ես, ծիծաղելի է: Նույն ՀՀԿ-ն էլ ընդունել է իր սխալները, ցանկացած մարդ է ընդունել իր սխալները: Բայց հերքել, որ այդ կուսակցությունը՝ իր ներուժով, կադրային բազայով, արտաքին կապերով, մեծ ներուժ ունի, ու ներհայաստանյան պրոցեսներն առանց այդ կուսակցության չեն կարող լինել, կարծում եմ, դա էլ ծիծաղելի է այն մարդկանց առնչությամբ, ովքեր դա հերքում են»։
Աժ նախկին պատգամավոր Արման Աբովյանը «Շրջափակում. օր 220» թեմայով պանելային քննարկման ժամանակ ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ իշխանության առաջ քաշած նարատիվները՝ «գերբ», «եկեղեցու պատմություն, ռեսուրս չունենք» և այլն, ժողովրդին հիմարացնելու համար է: