Մինչ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ցուցանիշներ է ներկայացնում՝ հայտնելով, թե որքան ծիրան, ծաղիկ, լոլիկ ու պղպեղ է արտահանվել եվրոպական շուկա, ծաղկագործները պնդում են՝ եվրոպական շուկա ծաղիկ չեն արտահանում, միակ շուկան Վրաստանն է, որտեղ շատ քիչ քանակությամբ են արտահանել ծաղիկ, այսինքն՝ միայն վարդ։
Այսօր Երևանի քաղաքապետի երդման արարողությունից հետո լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից հետաքրքրվեցին՝ լուրեր կան, որ ՌԴ-ն հայկական ապրանքները բոյկոտում է, և տնտեսվարողներին ասել են, որ ապրանք չեն ընդունելու՝ մտավախություն չկա՞, որ ռուսական շուկան կարող են կորցնել։ «Մեր արտահանման միայն 40 տոկոսն է գնում Ռուսաստան, տնտեսվարողներն աշխատում են, ամեն ինչ նորմալ է, որևէ խնդիր չկա։ […]