2026 թվականը քաղաքական շատ կարևոր տարի է. 2026-ին ջրբաժան է լինելու, և հայ ժողովուրդը կանգնած է այդ ճամփաբաժանի առջև։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը՝ խոսելով առաջիկայում սպասվող մարտահրավերների մասին։
Հայկական իրականության ամենացայտուն օքսիմորոնը «Նիկոլ Փաշինյան․ ՀՀ վարչապետ» արտահայտությունն է։
Իրականում ժողովրդավարությունը որևէ կապ չունի պրագմատիկ քաղաքականության, առավել ևս ու հատկապես՝ արտաքին քաղաքականության հետ։ Հայաստանի դեմոկրատական պիտակն իշխանության հերթական էժանագին քարոզչությունն է, որի համար այսօր ժողովրդավարական աշխարհը վճարում է՝ փոխարենը բավարարելով սեփական աշխարհաքաղաքական շահերը։
Փաշինյանի ներկայիս գործողությունները, բացի դավաճանական, հակապետական լինելուց (ինչպես գնահատվում է քաղաքական հարթությունում), նաև ու առաջին հերթին՝ հակասահմանադրական են։ Հետևաբար՝ նրա գործունեությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ երկրում սահմանադրական կարգի տապալում, ինչը, ի տարբերություն քաղաքական որակումների ու գնահատականների, ենթակա է քրեաիրավական խստագույն պատժի՝ դրանից բխող ոչ լիրիկական հետևանքներով։