ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները, գործող կառավարիչների քաղաքական կուրսն ու որպես հետևանք՝ պետության ստացած բազմաթիվ հարվածներն ու վնասները վաղուց հասարակությանը ջրբաժանի առաջ են կանգնեցրել՝ համակերպվել ստեղծված իրողությունների՞ն, թե՞ պայքարել սեփական երկրում կյանքի արժանապատիվ պայմանների և պաշտպանվածության համար:
«Աստված տա՝ համախմբվենք, մենք Արցախ ենք կորցրել, բայց դեռ չենք կարողացել համախմբվել։ Եթե Ռուբեն Վարդանյանը գտնվելով Բաքվի բանտերում՝ չի հուսահատվում, պայքարի ու հուսադրման կոչեր է անում, մեր կողմից առնվազն շանտղություն կլինի, եթե հուսահատություն տարածենք։ Այդ մարդիկ իրենց վառ կերպարով ցույց են տալիս, որ հայկական ոգին չեն կարող սպանել»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը։
«2025 թվականը հայ ազգի համար պետք է լինի պայքարի շարունակության, չհիասթափվելու տարի։ Ցանկացած միջոցով, որով մենք կարող ենք հասնել իշխանափոխության և դրանով կանխել Հայաստանի երկրորդ ու անդառնալի կապիտուլյացիան, մենք բոլորս՝ լինի կենտրոնացված թե ապակենտրոն ձևով, կոնսենսուսը դա պետք է լինի, որ բոլորս պետք է պայքարենք։ Յուրաքանչյուրս մեր պայքարի մեջ պետք է լինենք արդյունավետ։
«Մեր ժողովրդին այս ամենին զուգահեռ՝ պետք է ցույց տանք, որ այս իշխանություններն ուղղակի հայանպաստ գործողություն անելու պատրաստ չեն, հետևաբար՝ փրկության ճանապարհը նախ այս իշխանություններից ազատվելն է, նրանց երկրի կառավարման ղեկից հեռացնելը»։