«Եկեղեցու նկատմամբ հարձակումների բնույթը շատ ավելի ծանր է, քան զրպարտությունը: Զրպարտությունը կպրիմիտիվացներ երևույթը: Սա սահմանադրական հիմնարար խնդիր է, որը պետք է կանգնեցնել դատական և, միգուցե, միջազգային մարմինների կողմից արագ գործողություններով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց միջազգային հայտնի իրավաբան Ռոբերտ Ամստերդամը: