Այս օրերին Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու «բարենորոգման» կրոնաքաղաքական գործողությունների ծրագրի համատեքստում դարձյալ թիրախում բանակն է, զինվորականները, ռազմական ղեկավարությունը, քանի որ «փաշինյանական» պատարագներին, ուխտերթին մասնակցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ռազմական ոստիկանության աշխատակիցներ, պաշտոնյաներ, սպաներ՝ համազգեստով և առանց համազգեստի, կամ՝ ծպտյալ և ոչ ծպտյալ:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։ Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև. Ես խղճում եմ մեր ժողովրդին, որ ստիպված է լսել ու ունենալ այսպիսի իշխանություն։ Ինքը խոսում է քաղաքացու սուբյեկտայնության մեծացումից, երբ հազարավոր քաղաքացիներ այս Ամանորը դիմավորեցին առանց էլեկտրաէներգիայի՝ մթության մեջ՝ Փաշինյանի կողմից մարդու սեփականության դեմ ոտնձգություն կատարելու արդյունքում։ Ապրում […]
2026 թվականը քաղաքական շատ կարևոր տարի է. 2026-ին ջրբաժան է լինելու, և հայ ժողովուրդը կանգնած է այդ ճամփաբաժանի առջև։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման անդամ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը՝ խոսելով առաջիկայում սպասվող մարտահրավերների մասին։
Հովհաննավանքի «պատարագից» հետո նա նույնիսկ մասնակցել է Փաշինյանի կողմից կազմակերպված «ուղտաերթ»-ին, որի ժամանակ իր հետ էր վերցրել 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ ատրիբուտ դարձրած փայտյա մեծ խաչը։