Տարին դեռ նոր է սկսվել՝ ԱԺ-ն արդեն մեկ անձ ընթացակարգով գնումներ է հասցրել կատարել

Տարին դեռ նոր է սկսվել, բայց Ազգային ժողովը հասցրել է մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով երկու պետգնում կատարել:

Հունվարի 15-ին կնքված պայմանագրով Ազգային ժողովը 4 միլիոն 818 հազար դրամով ձեռք է բերել ծրագրային ապահովման սպասարկման ծառայություններ՝ 12 օգտվողի համար: Մատակարար ընկերությունը «Հայկական ծրագրեր» ՍՊԸ-ն է՝ ի դեմս Աշոտ Խաչատրյանի, որն ընկերության 100 տոկոս բաժնեմասի տերն է:

Ի դեպ, այս նույն ընկերությունը տարեսկզբին արդեն հասցրել էր ծառայությունների մատուցման 3 միլիոն 33 հազար դրամ արժողությամբ պայմանագիր կնքել Արտաքին գործերի նախարարության հետ: Առհասարակ, պետգնումների համակարգից տեղեկանում ենք, որ «Հայկական ծրագրերին» տարբեր ժամանակահատվածներում պարբերաբար մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգերով վստահվում են բազմաթիվ պայմանագրեր բազմաթիվ գերատեսչությունների կողմից:

Հունվարի 18-ին կնքված երկրորդ պայմանագրով Ազգային ժողովը ձեռք է բերել ներկայացուցչական ծառայություններ «Արմենիա Թրավել+Մ» ՍՊԸ-ից. պայմանագրի գինը՝ 1 միլիոն դրամ: Այս գումարով խորհրդարանը պատրաստել է պաշտոնական հյուրասիրություն՝ սառը ու տաք խորտիկներով, ապուրներով, աղցաններով, խմիչքներով և այլն:

Կարդացեք նաև

«Արմենիա Թրավել+Մ» ՍՊԸ-ն պետգնումներում ևս ֆավորիտ է. ոչ մրցակցային ընթացակարգերով բազմաթիվ գնումների մատակարար:

2019 թվականից այս ընկերության հետ Ազգային ժողովը կնքել է 11 պայմանագիր մեկ անձ ոչ մրցակցային ընթացակարգով:

Ընկերությունը, ըստ իրավաբանական անձանց e-register համակարգի, պատկանում է Արմեն և Հայկ Գրիգորյաններին՝ 50/50 համամասնությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031