«Ես դա չէի համարի, որ ազդելու է Հարիսի թիմի արտաքին քաղաքականության վրա, չեմ կարծում, որ Հարիսի թիմի արտաքին քաղաքականությունը լինելու է այնպիսին, ինչպիսին Բայդենինն է, ընդհանուր շատ գծեր կլինեն, սակայն լինելու է այլ թիմ, այլ վարչակարգ և այլ արտաքին քաղաքականություն»։
Եվրոպացի փորձագետ Սյուզան Ստյուարտը մեզ հետ զրույցում ասաց, որ սա թեթև եվրոպական ձևաչափ է, որը հնարավորություն է տալիս լայնաֆորմատ շփումներ կազմակերպել, նախաձեռնություններով հանդես գալ, ապահովել կապ ԵՄ անդամ երկրների ու անդամակցության ցանկություն ունեցող, սերտ հարաբերությունների ձգտող երկրների հետ։ Այս առումով, նրա խոսքով, այս գագաթնաժողովում առանձնահատուկ կարևոր են Արևելյան գործընկերության մաս կազմող երկրները՝ հատկապես Մոլդավան, Ուկրաինան, Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը։
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի կարծիքով՝ սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ՀՀ իշխանությունը ոչինչ անել չէր կարող, քանի որ չուներ բանակ, չունի իր պաշտպանությունը, իսկ Ադրբեջանն էլ հարցը կոշտ դրել էր՝ չես կարող խառնվել իմ ներքին հարցերին։
Այսօր Երևանում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն անդրադարձավ հարցին, թե այս պահին Արցախի իշխանությունների և Ադրբեջանի միջև բանակցություններ ընթանո՞ւմ են՝ Բերձորի ճանապարհը բացելու համար։