Քաղաքական հակառակորդներին ունեզրկելու օպերացիան Հայաստանում նոր թափ է հավաքում։ Վաղուց արդեն ոչ մեկի համար նորություն չէ, որ անկախ իրավական գնահատականներից, գործ ունենք իշխանության կողմից տարվող քաղաքական հաշվեհարդարի հետ, որն իրականացվում է մարդկանց սեփականությունն ու բիզնեսը խլելու, ունեցվածքը վերաբաշխելու միջոցով։