«Կարծում եմ՝ գերիների հարցն իսկապես Փաշինյան-Ալիև հանդիպումներում չի բարձրացվում, քանի որ պարտված իշխանությունները պահանջող տեքստով խոսելու համարձակություն չունեն։ Դրա համար, այս պարտված իշխանությունը պետք է ժամանակին հեռանար՝ իր տեղը տալով այնպիսի ուժի, որը կհամարձակվեր գերիների, պատանդների հարցն առաջ քաշել։
«Մենք պիտի պարզ նայենք իրար աչքերի մեջ, բոլորին ասենք՝ դու սա արել ես՝ չի ստացվել, սա սխալ ես արել, սա էլ ընդհանրապես չես հասկացել»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց պրոդյուսեր, հանրային գործիչ Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ովքեր չպետք է լինեն Նիկոլ Փաշինյանից հետո ձևավորվելիք հաջորդ իշխանության կազմում։