Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին լրագրողներից մեկը հարց ուղղեց՝ հետաքրքրվելով, թե ո՞վ է նրան զսպելու, հաշվի առնելով, որ բոլոր ՔՊ-ականների սենյակներում կախված է նրա նկարը։
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այն կարծիքին է, որ Վաշինգտոնում «Նիկոլ Փաշինյանը Մեղրին հանձնել է Ադրբեջանին, ուղղակի այդ գործընթացի երաշխիքներ ստեղծելու համար այնտեղ նաև տեղակայվելու է ամերիկյան ռազմաբազա»:
Խաչատուր Սուքիասյանը տարեսկզբին հայտարարագրել է 32 անշարժ գույք, որից 11-ը տարվա ընթացքում օտարել է․ օտարման եղանակը բոլոր 11 գույքերի դեպքում եղել է վաճառքը, և վաճառվել է նույն օրը նույն անձին՝ Արմեն Վանյայի Վարդանյանին։