Գերթանկարժեք ժամացույցներ, բաժնեմասեր ու բաժնետոմսեր, միլիոնների եկամուտներ, նույն անձին օտարված 11 գույք․ ի՞նչ համալրում և նվազում ունի Խաչատուր Սուքիասյանի հայտարարագիրը

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն օրերս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2024թ. գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի հայտարարագիրը։

Խաչատուր Սուքիասյանը տարեսկզբին հայտարարագրել է 32 անշարժ գույք, որից 11-ը տարվա ընթացքում օտարել է․ օտարման եղանակը բոլոր 11 գույքերի դեպքում եղել է վաճառքը, և վաճառվել է նույն օրը նույն անձին՝ Արմեն Վանյայի Վարդանյանին։

Oտարված գույքը հիմնականում բաժնային սեփականություն է հանդիսացել։

Ի վերջո, ըստ հայտարարագրի, պատգամավորը տարին ամփոփել է 21 անշարժ գույքով․

Կարդացեք նաև

1. Երևանում հասարակական նշանակության շինության (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը) 28.5 տոկոս բաժինը, որը գնել է 1996 թվականից։

2. Դարձյալ բաժնային սեփականությամբ (65.425) տնօրինվող Երևանում հասարակական նշանակության շինությունը (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը), որը գնել է 2015 թվականին։

3. 2011 թվականին Երևան քաղաքում ժառանգություն ստացած հողամաս, որը դարձյալ տնօրինում է բաժնային սեփականության իրավունքով (բաժինը՝ 843.0425),

4. 2006 թվականին գնված մեկ այլ հողամաս (բաժինը՝ 334.3),

5. 2011 թվականին ժառանգություն ստացած բազմաբնակարան բնակելի շենքի (մեկից ավելի բնակարաններ, ոչ բնակելի և ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող շինության) բաժինը՝ 561.975,

6. 2010 թվականին գնած և միանձնյա տնօրինվող այգետնակ Նուռնուսում,

7. Դարձյալ Նուռնուսում 2010 թվականին գնած հողին ամրակայված այլ անշարժ գույք,

8. 2001 թվականին Երևանում գնած և միանձնյա տնօրինվող հողամաս,

9. 2011 թվականին ժառանգություն ստացած բաժնային սեփականություն բազմաբնակարան բնակելի շենքից (58.525),

10. 2006 թվականին գնված հասարակական նշանակության շինության (բնակչության սոցիալական սպասարկման, ինչպես նաև վարչական ու հասարակական կազմակերպությունների տեղակայման համար նախատեսված շինությունը) 257.925 բաժին,

11. 1996 թվականին Երևանում գնված և միանձնյա սեփականության իրավունքով տնօրինվող հասարակական նշանակության շինություն,

12. 1997 թվականին Երևանում գնված և միանձնյա տնօրինվող բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում,

13. 2011 թվականին ժառանգություն ստացած և բաժնային սեփականությամբ (12.875) տնօրինվող հողամաս,

14. 2011 թվականին ժառանգություն ստացած ինքնակամ կառույցի բաժին (24.475),

15. 2015 թվականին գնած հողին ամրակայված այլ անշարժ գույքից բաժին (24.8575),

16. 2011 թվականից ժառանգություն ստացած բաժին Երևան քաղաքում գտնվող հասարակական նշանակության շինությունից,

17․ 2001 թվականին գնած հասարակական նշանակության շինություն, որը տնօրինում է միանձնյա,

18․ 2010 թվականին Նուռնուսում գնած և միանձնյա սեփականություն հանդիսացող հողամաս,

19․ 2007 թվականին Երևանում գնած հասարակական նշանակության շինությունից բաժին (19.2),

20. 2011 թվականին ժառանգություն ստացած բաժին բազմաբնակարան շենքից (բաժինը՝ 51.975 ),

21. 2011 թվականին ժառանգություն ստացած բաժին՝ Երևան քաղաքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքից (561.975 ):

Խաչատուր Սուքիասյանի հայտարարագրում երկարուձիգ սյունակները գրեթե բոլոր բաժիններում են․ պաշտոնյան, օրինակ, հայտարարագրել է միլիոնավոր, միլիարդավոր դրամներ արժեցող բաժնետոմսեր ու բաժնեմասեր 12 ընկերություններում՝ «Նարեկ» ՍՊԸ, «Առաջ» ՍՊԸ, «Երևանի «Զովք» գործարան», ՀՁ ԲԲԸ, «Գլոբալ Մայնինգ» ՍՊԸ, «Ինլոբբի» ՍՊԸ, «Հայաստանի Էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ, «Սիլ ինշուրանս» ԱՓԲԸ, «Բջնի գրուպ» ՍՊԸ, «Երևանի ալրաղաց» ԲԲԸ, Երևանի «Պոլիպլաստ գործարան» ՀՁ ԲԲԸ, «Սիլ կոնցեռն» ՍՊԸ։

Իշխանական պատգամավորը, ինչպես անցյալ տարի՝ այս տարի տարեսկզբին ևս հայտարարագրում նշել է 4 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող շուրջ 19 գույքի մասին։ Դրանք հիմնականում 1995-1998 թվականներն իբրև ժառանգություն և նվիրատվություն ստացած գորգեր են, արվեստի գործեր ու կահույք։ Միակ գնումը, որ կատարել է ինքը՝ Խաչատուր Սուքիասյանը, 2021 թվականին ձեռք բերված 23 միլիոն դրամ արժողությամբ ձեռքի ժամացույցն է։

Հաշվետու տարվա՝ 2024 թվականի ընթացքում, սակայն, Խաչատուր Սուքիասյանը Յանիս Էվան Շաուշից գնել է ևս 3 թանկարժեք ձեռքի ժամացույց․

  • հուլիսի 17-ին գնած ժամացույցի արժեքը 15,000,000 դրամ է,
  • դեկտեմբերի 12-ին գնվածինը՝ 38,000,000 միլիոն դրամ,
  • սեպտեմբերի 20-ի գնումը՝ 115,000,000 միլիոն դրամ։

Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին աճել են՝ տարեսկզբի 65,797,877 դրամը տարեվերջին կազմել է 86,832,167.3 դրամ, 0 եվրոն՝ 1,415.02 եվրո։ Տարվա ընթացքում ավելացել են նաև նրա կանխիկ միջոցները․ տարեսկզբին նա հայտարարգրել է 6,693,369,217 դրամ, 1,913,385 դոլար, 185,000 եվրո, իսկ տարեվերջին՝ 7,002,780 դրամ, 1,913,385 դոլար և 700,000 եվրո։

Հայտարարատու պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անչափահաս անդամների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց հաշվետու տարվա՝ 1,038,471,435 դրամ եկամուտը ձևավորվել է Արմեն Վարդանյանին օտարված գույքից ստացված եկամուտից, «Սիլ հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ից վարձակալության դիմաց ստացված վճարից կամ այլ հատուցումից, «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ից ստացած շահաբաժնից և այլ եկամուտներից, «ՆԱՐԵԿ» ՍՊԸ-ից ստացած շահաբաժնից, ԱԺ-ից ստացած աշխատավարձից և /կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, «ՔՈՒԻՆ ԲՈՒՐԳԵՐ» , «ԱՐԱՐԱՏ ՍԻՆԴԻԿԱՏ», «ԴՈ ԴՈ ՍԵՐՎԻՍ», «ՄԱԼԻՆՈՎԿԱ», «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» և «ՄԻՆԻ ԲԱՍԿՈՆԻԱ» ՍՊԸ-ներից վարձակալության դիմաց ստացված վճարից կամ այլ հատուցումից։

Հայտարարատուն նշել է՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1,971,119.98 դրամ։

Պաշտոնյայի, նրա ընտանիքի անչափահաս անդամների և խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձանց ծախսերը բաշխվել են հետևյալ կերպ․

38,920,665.4 դրամ է կազմել հանգստին ուղղված ճանապարհածախսը, 14,588,182.64 դրամ՝ վարկի մարմանն ուղղված միջոցները և 5,000,000 դրամ՝ անշարժ գույքի վերանորոգման համար կատարած ծախսը։

Շուրջ 423,880,644 դրամ միանվագ կատարած այլ ծախսերի բովանդակությունը Խաչատուր Սուքիասյանը չի հանրայնացրել։

Նկատենք՝ Խաչատուր Սուքիասյանը բազմիցս պնդել է, որ ինքն օլիգարխ չէ։

Հավելում․ Նախորդ տարի ներկայացված հայտարարագրի համաձայն՝ Խաչատուր Սուքիասյանը 2023 թվականին օտարել էր 3 անշարժ գույք, բայց նրան մնացել էր ևս 31-ը։ 2024 թվականի հայտարարագրում ՔՊ պատգամավորը նշել էր նաև 1995-2020 թթ. հետևյալ ընկերություններից ձեռք բերված միլիոնավոր դրամների արժողությամբ բաժնեմասերի ու բաժնետոմսերի մասին․ «Ինլոբբի» ՍՊԸ, «Հայաստանի էկոնոմիկայի զարգացման բանկ» ԲԲԸ, «ՍԻԼ ինշուրանս» ԱՓԲԸ, «Բջնի գրուպ» ՍՊԸ, «Երևանի ալրաղաց» ԲԲԸ, «Երևանի Պոլիպլաստ գործարան» ՀՁ ԲԲԸ, «ՍԻԼ կոնցեռն» ՍՊԸ, «Նարեկ» ՍՊԸ, «Առաջ» ՍՊԸ, Երևանի «Զովք» գործարան ՀՁ ԲԲԸ, «Գլոբալ մայնինգ» ՍՊԸ։

Նախորդ տարի ևս տեղեկացրել էինք, որ առևտրային կազմակերպություններում նա իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման է հանձնել ՔԵՅ-ԱՌ-ԷՄ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ և ՄԵԼԻՔՅԱՆՍ ԸՆԴ ՔՈ ընկերություններին։

Պաշտոնյան հայտարարագրել է նաև 4 միլիոն դրամից կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող շուրջ 19 գույք, որոնց արժեքը տատանվում է 5 միլիոնից մինչև 30 միլիոն դրամի սահմաններում։

Դրանք հիմնականում 1995-1998 թվականներն իբրև ժառանգություն և նվիրատվություն ստացած գորգեր են, արվեստի գործեր ու կահույք։ Միակ գնումը, որ կատարել է ինքը՝ Խաչատուր Սուքիասյանը, 2021 թվականին ձեռք բերված 23 միլիոն դրամ արժողությամբ ձեռքի ժամացույցն է։

Խոշոր սեփականատեր-քաղաքական գործչի բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին կազմել են 269,099.99 ռուբլի և 16,317,069 դրամ, տարեվերջին պահպանվել է միայն դրամով հաշվի մնացորդը։

Նա հաշվետու տարվա վերջում ունեցել է 6,693,369,217 դրամ, 1,913,385 դոլար և 185 000 եվրո կանխիկ միջոցներ։ Խաչատուր Սուքիասյանի 2023 թվականի՝ 828 միլիոն 907,264 դրամ եկամուտը գոյացել է Ազգային ժողովից ստացած 10,518,630 դրամ աշխատավարձից և տարբեր ՍՊԸ-ներից ստացված վարձակալության դիմաց վճարներից և շահաբաժիններից։ Ի դեպ, պաշտոնյան հայտարարագրել է նաև հանգստի համար կատարած 36,725,492 դրամ ճանապարհածախս և 2 միլիոն դրամը գերազանցող այլ միանվագ ծախսեր՝ 74,733,685 դրամի չափով։

Տեսանյութեր

Լրահոս