«Հայաստանի իշխանությունն Արցախին միայնակ է թողել 2020 թվականի հոկտեմբերի սկզբից, երբ Նիկոլ Փաշինյանը դադարեցրեց մեր մոբիլիզացիան՝ բանակի շարքերի համալրումը։ Նա հայտարարեց, թե տանն ով սաղավարտ ու զինվորական այլ պարագաներ ունի, վերցնեն, ջոկատներ կազմեն և գնան պաշտպանեն հայրենիքը։ Սա խոսում է այն մասին, որ այդ օրվանից ՀՀ իշխանությունը ոչ միայն միայնակ է թողել արցախահայությանը, այլև մեր բանակին, հայրենիքի սահմանների պաշտպանությունը՝ բանակի շարքերը չհամալրելով, սա էլ այն դեպքում, որ լավ գիտենք՝ պատերազմում են ոչ թե ժողովուրդները, այլ պետությունները, պետությունը չկանգնեց հայ ժողովրդի կողքին»,- նշեց Դավիթ Գալստյանը։