«Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանը Դավիթ Սարգսյանը և այս թողարկման հատուկ հյուր, «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը քննարկում են նոր գումարման խորհրդարանի առաջին նիստերը, ընդդիմության վարքագիծը, համեմատում նախորդ գումարումների Ազգային ժողովների հետ, նաև քննարկում, թե ինչ է պետք ընդդիմությանը՝ ի վերջո վարչախմբի հեռացմանը հասնելու համար։
Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը հիշեցրեց նախորդ հանրահավաքի ժամանակ իր արած հայտարարությունը, որ խորհրդարանական երկու խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել անվստահություն հայտնել Կառավարության գործող ղեկավարին։
«Էլ չեմ ասում, որ մեր կառավարության ղեկավարի ու ողջ ժողովրդի հանդեպ թշնամու ծաղրանքը, հեգնանքը ու սպառնալիքները բացարձակ արձագանքներ չունենալով, փոխարենը նվաստացում ու ահաբեկում են սերմանում սեփական ժողովրդի նկատմամբ։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀԿ անդամների հետ մասնակցում է Ջահերով երթին։
«Մեզ համար շատ կարևոր է, որ մեր հույսը դնենք հանրության գիտակից մասսաների վրա, հատկապես գիտակից հասարակության վրա։ Թող ինձ ներեն մեր քաղաքացիները, բայց դա իրականությունն է, մեկի գիտակցությունը սկսվում է սրտից, մյուսինը՝ ստամոքսից, մյուսինը՝ ուղեղից։ Այն քաղաքացիները, ովքեր քաղաքականապես ցածր գիտակցական մակարդակ ունեն, իրենք այլ կերպ են նայում, իրենց համար Նիկոլն էլ է նորմալ։ Բայց պետություն, հայրենիք, ապագա, ընտանիք, արժեքներ, բարոյականություն, սրանք կրիչներ ունեն, դրանք գիտակից մարդիկ են։