«Իրենց ուզածը Հայ եկեղեցին է՝ առանց հոգևորականության ուժի։ Հայ եկեղեցին փորձում են զրկել իր նվիրապետությունից։ Ասում են՝ մի քանի հոգու՝ մի քանի հոգևորականների դեմ է, սակայն այդպես չէ։ Հայ հոգևոր միջին դասն առավել պահանջատեր է»,- ասաց Հայր Ռուբենն ու որպես օրինակ՝ բերեց Նիժնի Նովգորոդի թեմի քահանա Հայր Սեբեոսին, ով ուղղակի հրաժարվել էր կատարել այն մկրտության ծեսը, որում որպես քավոր՝ պիտի հանդես գար ՔՊ-ական հայհոյախոս պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանն է։
Պատերազմի յուրաքանչյուր զոհը մեր մեծ ընտանիքի անդամ է, և միայն պետության զգացողություն ունեցող անձը կարող է այդ զգացումն ապրել։
Իշխանությունները սկսել են հետապնդումները Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցների և նրանց աջակիցների նկատմամբ: Երեկ էլ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի թիրախում հոգևորականներն էին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին և Վեհափառ Հայրապետը: