Միայն այն, որ այս իշխանության օրոք Հայաստանը, կյանքի թանկությամբ, շատ երկրներից առաջ է անցել ու մոտեցել, եթե ոչ՝ հավասարվել եվրոպական երկրներին, բավական է հասկանալու համար, թե ինչու են շատերն ավելի վատ ապրում, քան ապրում էին տարիներ առաջ, երբ Հայաստանում միջին աշխատավարձն անհամեմատ ավելի ցածր էր, քան այժմ է։ Հիմա ո՞րն է այդ մարդկանց համար ավելի լավ՝ երբ միջին աշխատավարձը 66 տոկոսով ցա՞ծր էր, թե՞ որ 66 տոկոսով բարձրացել է։
«Փոխվում է աշխարհակարգը, ռուս-ուկրաինական պատերազմը, կարելի է ասել, փաստացի մոտենում է ավարտին, որովհետև խոշոր խաղացողներն այդպես են ցանկանում։ Պատերազմի ավարտի հետևանքով ազդակները, սակայն, առաջինը հարվածելու են Հայաստանի արտաքին առևտրին և այն գործոններին, որոնք պայմանավորում էին ոսկու և արևմտյան սանկցիաներին առնչվող մյուս ապրանքների վերարտահանումները»։
Պետական պարտքն այնքան են թանկացրել, որ հասցրել են առևտրային վարկերի տոկոսներին։ Ու դրա, ինչպես նաև՝ պարտքի կրկնապատկման պատճառով կառավարության պարտքի միայն տոկոսավճարները կազմում են տարեկան շուրջ 1 մլրդ դոլար։ Այնտեղ են հասցրել, որ բյուջեի հարկային եկամուտների 13-14 տոկոսը գնում է պարտքի միայն տոկոսները մարելուն։
Հաջորդ տարի մի կողմից՝ պարտքերի սպասարկման գումարներն են ավելանալու, մյուս կողմից՝ ահագնանում են բյուջեի ռիսկերն ու ֆինանսական դժվարությունները։ Դրանք կարող են կառավարությանը մղել նոր արկածախնդրության՝ ինչպես մեծածավալ նոր պարտքերի ներգրավման, այնպես էլ՝ հարկային բեռի ու ճնշման ավելացումների միջոցով ֆինանսական ճեղքերն ինչ-որ կերպ լցնելու համար։
Հայաստանի Կառավարությունը հերթական վարկն է վերցրել, հերթական անգամ՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից։
Առաջին անգամ չէ, որ կառավարությունը, չկարողանալով ժամանակին իրականացնել նախատեսված ծրագրերը՝ բյուջետային միջոցներն ավանդադնում է բանկերում, ինչ է թե՝ տոկոսային ցածր եկամուտներ ստանա։ Բայց նորություն էր, որ ավել պարտատոմսեր է թողարկում, թանկ պարտքեր վերցնում ու տանում բանկերում ավանդ դնում։ Այն պարագայում, երբ ազատ միջոցների պակաս կարծես չի ունեցել։
Փաշինյանն իր պաշտոնավարման 6 տարվա ընթացքում կուտակել է այնքան պարտք, որքան իրեն նախորդած բոլոր ղեկավարները միասին՝ 27 տարվա ընթացքում։
Երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմով եկավ իշխանության, պարտքը 6,7 միլիարդ էր։
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ հաջորդ տարի Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա զգալի նվազումից հետո կաճի 1,4 տոկոսային կետով և կկազմի 48,4 տոկոս։
Եվս 8 միլիոն, և պետական պարտքը կհասնի 10 մլրդ դոլարի։ Սեպտեմբերի 1-ի դրությամբ այն կազմել է 9 մլրդ 992 մլն դոլար։ Գրեթե բան չի մնացել՝ հասնելու 10 միլիարդի։