
Կառավարությունը 40 միլիոն դոլարով ավելացրեց պետական պարտքը

Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել աննախադեպ տեմպերով. այս անգամ պետական պարտքը Հայաստանի Կառավարությունն ավելացրեց 40 մլն ԱՄՆ դոլարով։
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև կնքվեց հերթական վարկային պայմանագիրը. վարկի չափը կազմում է 40 ԱՄՆ դոլար, վարկի գումարն ուղղվելու է «Շահումյան-2» 220/110/10 կՎ, «Մարաշ» 220/110/10 կՎ և «Եղեգնաձոր» 220/110/35 կՎ ենթակայանները վերանորոգելու համար։
40 միլիոն ԱՄՆ դոլար վարկը Հայաստանին տրամադրվում է 25 տարով, բայց մինչև 2039 թվականը Հայաստանն իրավունք չի ունենալու վարկի մայր գումարից մարում անել. վճարվելու են միայն տոկոսագումարները։
Հավելենք, որ, ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, այս տարի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը հատել է 12 միլիարդ դոլարի շեմը՝ դառնալով 12 մլրդ 70 մլն դոլար։
Հիշեցնենք նաև, որ 2018 թվականին Փաշինյանը Հայաստանի իշխանությունը ստանձնել է մոտ 7 միլիարդ դոլար պարտքով։
Նա իր պաշտոնավարման 6 տարվա ընթացքում կուտակել է այնքան պարտք, որքան իրեն նախորդած բոլոր ղեկավարները միասին՝ 27 տարվա ընթացքում։