
Հայաստանի պետական պարտքը 40 միլիոն ԱՄՆ դոլարով ավելացավ

Հայաստանի Կառավարությունը հերթական վարկն է վերցրել, հերթական անգամ՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից։
Այս անգամ վարկի չափը կազմում է 40 միլիոն ԱՄՆ դոլար։
Ըստ ստորագրված համաձայնագրի՝ 40 մլն դոլարը Հայաստանի Կառավարությունն օգտագործելու է վերականգնվող էներգետիկ կարողությունները զարգացնելու, էլեկտրահաղորդման ենթակառուցվածքը, դրա կարողությունները զարգացնելու համար։
Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալը՝ 15 տարի
մայր գումարի մարումն իրականացվելու է սկսած 2039 թվականից։
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի փետրվարի վերջի դրությամբ կազմել է 11 մլրդ 943 մլն ԱՄՆ դոլար, ամիսներ անց՝ հատել է 12 միլիարդ դոլարի շեմը։ Պետական պարտքը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 6 մլրդ 441 մլն դոլար, իսկ ներքին պարտքը կազմել է 5 մլրդ 502 մլն դոլար՝ աճելով մոտ 158 մլն դոլարով կամ 2.9%-ով։
Հայաստանի պետական պարտքն աճում է ներքին պարտքի հաշվին։ Ներքին աղբյուրները պետական պարտատոմսերն են, դրանց թողարկումից գոյացած գումարները։