Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կաճի. Մարտին Գալստյան

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց, որ հաջորդ տարի Կառավարության պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը նախորդ տարվա զգալի նվազումից հետո կաճի 1,4 տոկոսային կետով և կկազմի 48,4 տոկոս։

«Միաժամանակ պահպանվելով պարտքի կայունության և սկզբունքի ներքո հարկաբյուջետային կանոններով սահմանված 50 տոկոսից ցածր մակարդակում։ Հարկ է նշել, որ 2024 թվականի պետական բյուջեի պակասուրդի և հատկապես կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար շարունակվելու է արտաքին աղբյուրներից միջոցների ներգրավումը, ինչպես նաև ազգային արժույթով պարտքի և ներքին պարտքի աստիճանական ավելացումը։

Պարտքի կայունության ապահովման և կառավարության որդեգրած քաղաքականության տեսանկյունից կարևորվում է պետական ծախսերի իրականացումը՝ ի հաշիվ սեփական միջոցների, և բյուջեի պակասուրդի ֆինանսավորումը՝ ի հաշիվ ներքին պարտքի ավելացման»,- եզրափակեց Մարտին Գալստյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս