Անցնող շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանի գլխավորած «քարոզարշավային ավտոբուսն» իր մշտական ուղևորներով՝ ՔՊ-ականներով, երգ ու պարով, Վայոց ձորի մարզում էր։ Նախորդ մարզային այցերի նման, այս անգամ ևս Նիկոլ Փաշինյանը շուկաներում առևտուր արեց, տեսախցիկների առջև կերավ, մարդկանց համոզեց, թե խաղաղություն է, և համարելով, որ բոլորը գոհ ու երջանիկ են, գնաց Սյունիքի մարզ։
«Ներքևում կանգնած Նիկոլ Փաշինյանն ու իր պահակախումբը կարծել են, որ դա ոչ թե խնձոր է, այլ նռնակ, բոլորը պառկել են գետնին։ Խնձորը որևէ մեկին չի կպել, ի՞նչ վնաս պետք է պատճառեր խնձորը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Նախորդ տարի Վայոց ձորում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջ՝ Նարինե Ասատրյանի վերաբերյալ դատարանը մոտ երկու ամիս առաջ է վճիռ կայացրել։
«Իհարկե, այն ամենը, ինչ արել եմ՝ չեմ փոշմանել, ես ամեն ինչի պատրաստ եմ։ Ինքս հանգիստ ու համբերատար բնավորություն ունեմ, բայց եթե հարցը վերաբերում է իմ հայրենիքին, ինձանից չար մարդ չի լինում, այո, ինչ ասել եմ, իմ խոսքի տերն եմ»,- նշեց Նարինե Ասատրյանը։
Այս տարի գարնանը Վայոց ձորում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կնոջը՝ Բերձորից բռնի տեղահանված բազմազավակ մայր Նարինե Ասատրյանին, մեղադրանք էր առաջադրվել։
Ապրիլի 10-ին Նիկոլ Փաշինյանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնք կատարած այցի ընթացքում Մալիշկա բնակավայրում ժամը 13:15-ի սահմաններում նոր կառուցված 8-րդ, 14-րդ և Կենտրոնական փողոցների խաչմերուկին է մոտեցել 47-ամյա մի կին։