Արդիականացված ինքնաթիռները կսկսեն կիրառվել 2030-ական թվականներին։ Դրանք կունենան նորարարական դիզայն և կկարողանան սպառել մինչև 30% ավելի քիչ վառելիք, քան ներկայիս ինքնաթիռների մոդելները:
Համատեղ հետազոտական աշխատանքների արդյունավետությունն ապահովելու համար «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հրավերով Հայաստանում են արտերկրի համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների և ընկերությունների հետազոտողներ: Նրանց թվում է նաև ՆԱՍԱ-ի հայազգի գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության, Ամերիկյան աստղագիտական ընկերության անդամ, աստղաֆիզիկոս Վլադիմիր Հայրապետյանը, ում հետ զրուցել ենք աստղաֆիզիկայի, գիտության զարգացման, որոշ մոլորակների վրա կյանքի նշանների որոնման և այլ հարցերի շուրջ: