«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն «Ազգային ժողովի» (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն ու «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 2018-2020թթ․ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանն են։
Նիկոլ Փաշինյանը, ով համաձայն է եղել, որ նախորդ տարիներին բանակի կազմավորման օրը պաշտոնական միջոցառումներով չնշանավորվի, շարունակելու է մերժել բանակը և թիրախավորել այն՝ ըստ քաղաքական նպատակահարմարության:
Սեպտեմբերի 29-ին Վարդենիսում օտարերկրյա դիվանագետների և լրագրողների ներկայությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը, անդրադառնալով սեպտեմբերի կեսերին իրականացված ադրբեջանական գործողություններին, հայտնել է, որ սեպտեմբերի 13-ին, գիշերը ժամը 05։00-ին Ադրբեջանը 3 ուղղություններում սկսել է բավականին ագրեսիվ, լայնամասշտաբ մարտական գործողություններ, որոնք սկսվել են ցամաքային զորքերի հարձակողական գործողություններով, դրանք ուղեկցվել են հրթիռահրետանային կրակով և անօդաչուների կրակային աջակցությամբ: