2025 թվականի նոյեմբերին տեղեկացրել ենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը նորից է սկսվել. դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ մեղաղրանքի առաջադրումից և նրա լիազորությունների կասեցումից հետո նրա վարույթում եղած գործերը վերամակագրվել են այլ դատավորների։
Ինչ վերաբերում է դատակոչված վկաներին, ապա դրանց թիվը 51 է, և նրանց դեռ կեսն էլ չի հարցաքննվել:
168.am-ը հետևողականորեն անդրադառնում է 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերին, տվյալ դեպքում՝ Մատաղիսի հրամանատարի գործին, որի դատաքննությունը դռնփակ է ընթանում: