Թող կարդալ սովորի ստորագրելուց առաջ. Մամիջանյանը՝ նոյեմբերի 9-ի 9-րդ կետի տակ ստորագրած Փաշինյանին
Ապրիլի 2-ին Փաստերի ստուգման հարթակն ուսումնասիրություն էր հրապարակել՝ «Ինչպես է 2008 թ․-ին ԼՂ-ն «անհետանում», իսկ Տիգրանաշենը՝«անկլավ դառնում»․ ՄԱԿ-ին ՀՀ-ի տրամադրած քարտեզները» վերտառությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում էր.
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՝ Նիկոլ Փաշինյանն առայժմ գաղտնի է պահում բանակցվող դրվագը, ըստ որի՝ արցախահայության իրավունքների և անվտանգության միակ երաշխավորը լինելու է Ադրբեջանի սահմանադրությունը։
«Ես «եթե»-ով միջազգային հարաբերությունների վերաբերյալ հարցերին չեմ պատասխանում, բայց բերեմ հստակ օրինակ։ Շատ ավելի բարդ իրավիճակի պարագայում՝ 2016 թվականին Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայից և հայկական կողմի հաղթանակից հետո, նույն թվականի հոկտեմբերին Երևանում Հայաստանի նախագահությամբ ընդունվեց հայտարարություն, որը պարունակում էր թե՛ ազգերի ինքնորոշման իրավունքը, թե՛ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի կարևորագույն պայմանավորվածությունները»:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ վերջերս ԵԽԽՎ-ում տեղի ունեցած միջադեպը պայմանավորված էր նրանով, որ նիստը վարում էր ի պաշտոնե Թուրքիայի պատվիրակության ղեկավարը։ Նաև պայմանավորված էր նրանով, որ ի սկզբանե՝ սկսած Հունաստանին առնչվող հարցով, Թուրքիայի պատվիրակության ղեկավարը փորձ էր կատարում իրեն պահել ոչ թե որպես ԵԽԽՎ տվյալ նստաշրջանի, տվյալ նիստի նախագահող, այլ՝ որպես պատվիրակության ղեկավար։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ այսօր պաշտոնական նամակով դիմելու է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։