Նիկոլ Փաշինյանն արդեն հինգ տարի է՝ իշխանության է։ Գալիս էր նոր Հայաստանի տեսիլքով, բերեց ավեր, պատերազմ, պարտություն ու մահեր, հազարավոր մահեր։ Սիրո և համերաշխության հեղափոխության անվան տակ սկսվեց մեր նորագույն պատմության ամենամահաբեր ու դժոխային շրջափուլը, որից, արդեն հինգ տարի է՝ ոչ մի կերպ չի հաջողվում դուրս գալ։
2018թ. իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն առիթ-անառիթ հպարտանում են իրենց ձեռքբերումներով, ներկայացնում են ինչ-որ թվեր, վիճակագրական ցուցանիշներ, որոնք հետագայում շատ արագ հերքվում են մասնագետների ու փորձագիտական շրջանակների կողմից: