Որքա՞ն մարդ է սպանվել, ինքնասպան եղել ու ՃՏՊ-ի հետևանքով մահացել 2018-2022 թվականներին. մահաբեր հնգամյակի մի դրվագը
2018թ. իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն առիթ-անառիթ հպարտանում են իրենց ձեռքբերումներով, ներկայացնում են ինչ-որ թվեր, վիճակագրական ցուցանիշներ, որոնք հետագայում շատ արագ հերքվում են մասնագետների ու փորձագիտական շրջանակների կողմից:
Վերջին շրջանում անզեն աչքով անգամ նկատվում է, որ երկրում քրեածին իրավիճակն աննախադեպ աշխույժ է: Օրը ցերեկով քաղաքի կենտրոնում մարդ են սպանում, կրակոցներ են հնչում, զենքի գործադրմամբ հարաբերություններ են պարզվում, էլ չենք խոսում այն մասին, որ բնակարանային ու ավտոպահեստամասերի գողությունները, թմրանյութերի վաճառքն ու գործածումը սովորական բան են դարձել:
168.am–ն առիթ ունեցել է ներկայացնել ոստիկանության ամփոփ տեղեկագրերն իշխանափոխությունից հետո: Այս անգամ մեզ հետաքրքիր էր 2018-2022թթ. սպանությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով գրանցված մահերի, ինքնասպանությունների թիվը:
Տվյալները վերցրել ենք Վիճակագրական կոմիտեի պաշտոնական armstat.am կայքից:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ունենք հետևյալ պատկերը՝
2018թ.
- Սպանություն – 34
- Մահվան ելքով ՃՏՊ – 205
- Ինքնասպանություն – 96
2019թ.
- Սպանություն – 41
- Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանություն և փորձ – 1
- Մահվան ելքով ՃՏՊ – 186
- Ինքնասպանություն – 86
2020թ.
- Սպանություն – 50
- Մահվան ելքով ՃՏՊ – 229
- Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանություն և փորձ – 1
- Ինքնասպանություն – 87
2021թ.
- Սպանություն – 60
- Մահվան ելքով ՃՏՊ – 239
- Պետական, հասարակական գործչի սպանություն և փորձ – 2
- Ինքնասպանություն – 88
2022 թ.
- Սպանություն – 492
- Մահվան ելքով ՃՏՊ – 153
- Ինքնասպանություն – 188
2023թ. տվյալները դեռևս ամփոփված չեն: Առաջին կիսամյակը կամփոփվի հունիսին, իսկ տարին՝ դեկտեմբերին:
Ընդհանուր առմամբ 2018-2022թթ.՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման հնգամյակի ընթացքում սպանվել, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահացել կամ ինքնասպան է եղել 2238 անձ: