Հայաստանի Հանրապետության հետևողականորեն շարունակվող չեղարկումը հենց այսպիսի տպավորություն է թողնում. մի ամբողջ պետություն, մի ամբողջ ժողովուրդ ոչնչանում է իրական ժամանակում, աշխարհի «ուժեղների» գեոպոլիտիկ շահերի և դիվանագիտական կայֆերի համար: ՄԱԿ անդամ պետության մահը վերածվել է յուրահատուկ reality show-ի` իր հանդիսատեսով, իր բազմաթիվ երկրպագուներով, ժանրի կանոններին համահունչ իր սակավաթիվ «սրտացավներով» և իր խաղադրույքներով:
Իրար հետ դեռևս հակամարտության մեջ գտնվող երկու երկրների ղեկավարների գրեթե համաժամանակյա այս հայտարարությունները հերթական անգամ ցույց են տալիս, որ Հայաստանի իշխանության փառաբանած «Խաղաղության պայմանագիրն» իրականում պատերազմի մասին է ու նման պայմաններով ստորագրվելու դեպքում վաղ թե ուշ հանգեցնելու է պատերազմի։