Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման կնքահայրն է. Էդուարդ Շարմազանով
«Պատմության մեջ ձեզ հայտնի՞ է մի օրինակ, երբ հանցագործության օժանդակողներից մեկը դիմի ՄԱԿ,- Արմեն Աշոտյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում դատարանի բակում անդրադառնալով 168.am- ի՝ ՄԱԿ դիմելու կառավարության ուշացած քայլի մասին հարցադրմանը՝ նշեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ մանրամասնելով,- Նիկոլ Փաշինյանը Լաչինի միջանցքի փակման, Արցախն Ադրբեջանին հանձնելու օպերացիայի դերակատարներից մեկն է, կնքահայրն է։ Ինքն է արցախցիներին գերության մեջ պահել, ինքն է նոյեմբերի 9-ից հետո իր իսկ ստորագրությունից հրաժարվել, ինքն է ամբողջ Լաչինի շրջանը հայաթափել։ Էդ ե՞ս եմ արել։ Ինքն է թուրքին բերել Գորիս-Կապան ճանապարհին»:
Ըստ նրա՝ այս իշխանությունները պատմության մեջ մնալու են Հերոստրատի նման, որոնց գործողությունները ժողովուրդն անիծելու է:
Մանրամասները՝ տեսանյութում