Այս ամենը մեզ համար ահազանգ է, որովհետև նախ Արցախը հանձնեցին, հիմա էլ ցինիկ վերաբերմունքի են արժանացնում արցախահայերին։ Այս ամենը հաշվի առնելով՝ առաջարկել եմ ձևավորել «Արցախը մենք ենք» հարթակը, որպեսզի իրար գլխի հավաքվելով՝ հասկանանք՝ ի վերջո, մեզ պատուհասած այս ողբերգությունից ինչպե՞ս ենք կարողանալու դուրս գանք, ինչպե՞ս կկարողանանք օգնել բռնի տեղահանված արցախցիներին, և այլն։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հանրային տրանսպորտում երեկ իր և քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպին: Իշխանական պատգամավորի գնահատմամբ՝ երիտասարդն անցել է բոլոր սահմանները, հետևաբար՝ օրենքի առաջ պետք է պատասխան տա։
168.am-ի հետ զրույցում իրավապաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ասաց՝ տարածված տեսանյութի կադրերից ակնհայտ էր՝ Նարեկ Սամսոնյանին ձերբակալելիս գործադրվել է ակնհայտ անհամաչափ ուժ:
168.am-ը ՀՀ Ներքին գործերի նախարարություն դիմեց՝ տեղեկանալու՝ արդյո՞ք ոստիկանության աշխատակիցներն անհամաչափ բիրտ ուժ չեն կիրառել Նարեկ Սամսոնյանի նկատմամբ:
Այսօր առավոտյան իր բնակության վայրի մոտ գտնվող ավտոկայանատեղիում ոստիկանության աշխատակիցներն աննախադեպ բիրտ ուժի կիրառմամբ՝ թիկունքից հարձակվել ու ձերբակալել են «AntiFake.am» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանին: Որոշ փաստաբաններ նաև խոշտանգման տարրեր էին տեսել հրապարակված տեսանյութի մեջ:
Երեկ հայտնի դարձավ, որ Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանցի ուժայինները ձերբակալել են Արցախի Պաշտպանության բանակի (ՊԲ) նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին, նրան տեղափոխել են Բաքու։
168.am-ի հետ զրույցում Արագածավանի բնակիչներից մեկն ասաց, որ այդպես էլ սպասում էին, որ պիտի լինի, քանի որ Սուրեն Թորոսյանի «թիկունքին» կանգնած է Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը։
Երեկ հայտնի դարձավ, որ իր բնակարանից Քննչական կոմիտե (ՔԿ) են տեղափոխել Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանին:
168.am-ը դեռևս 2022թ. նոյեմբերի 22-ին էր գրել Արմեն Աշոտյանի հնարավոր ձերբակալության մասին: Այդ օրերին ձերբակալել էին ԵրՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանին, և Արմեն Աշոտյանին նույն գործի շրջանակներում էլ փորձում էին մեկուսացնել՝ մեղադրելով, այդ թվում՝ նաև փողերի լվացման մեջ:
Մարտի 31-ից կալանավորված Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանի գործն ավարտական փուլում է։ 168.am-ի հետ զրույցում ասաց Անդրանիկ Փիլոյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը։