7 անշարժ և 1 շարժական գույք․ Ազգային ժողովի իշխող՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ 2024 թվականին ներկայացրած հայտարարագրից մի հատված է սա։ Մինչ հայտարարագրին իր ողջ «հմայքով» անդրադառնալը՝ փոքրիկ հիշեցում, թե ով էր Հրաչյա Հակոբյանը մինչև հեղափոխությունը։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 21 միլիոն 311,117 դրամ, որից 47,772 դոլարը նա ստացել է իբրև աշխատանքային վարձատրություն ԱԳՆ-ից և 5000 ԱՄՆ դոլար՝ խաղալիքների խանութ «Բամբինոյից»՝ վարձակալության դիմաց ստացված վճար
168.am-ի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է նվեր մատուցել Ուկրաինայում և Մոլդովայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանին և նրան տեղափոխել Իտալիայում աշխատանքը շարունակելու: Արտգործնախարարության մեր աղբյուրներն ասում են, որ Վլադիմիր Կարապետյանին այդպիսով Փաշինյանն ուղարկում է «վաստակած հանգստի»:
Բաջանաղապետությունը, որի դեմ ժամանակին պայքարում էին բաջանաղաքաղց զանգվածները, այլևս վերացված է։ Վերացված է ոչ թե այն իմաստով, որ բաջանաղներն այլևս պաշտոն ու ատկատ ու տենդեր չեն ստանում, այլ որովհետև Հայաստանում այլևս չկան բաջանաղներ։ Մարդ բաջանաղներ։ Նամուս ու թասիբ ունեցող բաջանաղներ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն 2021թ. դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած հայտնի միջադեպի առիթով հարուցված քրեական գործով որոշել է ՔՊ խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել։
Օրեր առաջ հրապարակվել է «Transparency International» կազմակերպության կոռուպցիայի ընկալման ցուցիչը 2022 թվականի զեկույցը, համաձայն զեկույցի՝ Հայաստանի Հանրապետությունն այս վարկանիշում նահանջ է գրանցել: Նահանջը սպասելի էր, որովհետև «լափելն ու կոռուպցիան» հեղափոխական դրոշակ դարձրածները իշխանության գալուց կարճ ժամանակ անց՝ հայտնվեցին այս կամ այն կոռուպցիոն սկանդալի մեջ:
Երկու օր առաջ Ազգային ժողովի (ԱԺ) կառավարող խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի եղբայր Հրաչյա Հակոբյանը, ինստագրամյան իր էջում լուսանկարներ ու տեսանյութ էր հրապարակել երեխաների հետ իր հանգստից: