Իշխանամուտից ի վեր՝ տարբեր պաշտոնյաներ առիթ ու հարթակ բաց չեն թողնում խոսելու տնտեսական ձեռքբերումների մասին, որոնցից մի քանիսը Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, կոչում է աննախադեպ։
Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի հետ «խաղաղության» գնալու ֆոնին հայտարարում է նաև Հայաստան-Ադրբեջան առևտրի մասին։ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարել է, որ հայ գործարարները կարող են ներկրումներ իրականացնել՝ օգտագործելով Ադրբեջանի երթուղին, իսկ Գևորգ Պապոյանն էլ իր հարցազրույցներից մեկում նշել է, որ «Ադրբեջանի հետ տարեկան առևտուրը կարող է կազմել 750 մլն դոլար»։
Երեկ Կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ թոշակներին՝ թոշակների բարձրացումը պայմանավորելով ջեռուցման ծախսերի, թոշակառուների բնակարանների, դուռ-պատուհանների հետ, վերջում էլ եզրակացրեց՝ եթե նույնիսկ թոշակները 20.000 դրամով բարձրացնեն, մեկ է, խնդիրները չեն լուծվի։
«Դրսում օգտագործելու մասին չեմ ասում, որովհետև դրսում էս մեր երկրի ղեկավարները սուբյեկտայնություն ընդհանրապես չունեն։ Իրենց հետ, ենթադրենք, ողջագուրվում են, բարևում, հյուրասիրում, պտույտներ են տալիս, բայց իրենք սուբյեկտայնություն չունեն․ ամենալավ օրինակը Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունները հաստատելն ու հաջորդ օրը, թանաքը չչորացրած, Պակիստանի քվեարկության մասնակցությունը և Հայաստանի թեկնածության մերժումն էր»։
ԵԱՏՄ անդամակցությունը, եղել է նախկին իշխանությունների ջանքերով, որին, ի դեպ, դեմ էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը 2017 թվականին իր թիմով ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագիծ էր ներկայացրել ԱԺ։
«Նույն Վերհասկողական ծառայության դերի բարձրացումն այստեղ մենք նկատում ենք՝ որպես մի փոքր խմբակի կողմից նաև անձնական կորպորատիվ դիրքերի նվաճում, իսկ սա նշանակում է, որ իշխանության մեջ սկսվել է գործառույթների կլանման պրոցես,- նկատեց տնտեսագետը՝ հավելելով,- Ո՞ր չափով են նրանք կարողանալու այդ ամենի վրա էլեկտրոնային հսկողության մոդել կիրառել։
«Ես ընդամենը մի քանի թիվ եմ ցանկանում բերել. թվեր, որոնք որոշ տաք գլուխներ կսառեցնեն։ Ա՛յ տաք գլուխներ, Հայաստան ներկրվող 300.000 տոննա ցորենի 298.000 տոննան գալիս է Ռուսաստանից։ Հայաստան եկող բուսական յուղերի 85-87 տոկոսը նույնպես գալիս է Ռուսաստանից։ Նույն վիճակն է նաև կաթի և կաթնամթերքի շուկայում»։