Օրեր առաջ «Ռուսաստանը Սյունիքից՝ Մեղրիից դուրս չի գալիս. Պուտինին Փաշինյանի խնդրանքի, քարոզչական շեշտերի ներքին և արտաքին նպատակները» վերտառությամբ հոդվածում 168.am-ն անդրադարձել էր Նիկոլ Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո Կրեմլի այն հայտարարությանը, որ հայկական կողմի խնդրանքով սահմանապահները մնալու են հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին, այսինքն, Ռուսաստանը Սյունիքից դուրս չի գալիս և շարունակում է մնալ Մեղրիում: Այս օրերին պաշտոնական արձագանք կամ հերքում չէր եղել:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունն իր կառավարման օրոք առաջնորդվել է փոխլրացման բազմավեկտոր արտաքին քաղաքականության գաղափարներով, որը լավագույնս կարող էր դրսևորվել ավելի արդար և բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման պայմաններում։ Հայաստանը միջազգային հարաբերություններում միշտ հանդես է եկել որպես պատասխանատու, հավասարակշռված, կանխատեսելի և վստահելի երկիր։
«Եթե առաջիկայում Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպմանն առանցքային պայմանավորվածություններ ձեռք բերվեն խաղաղության համաձայնագրի շուրջ, ռուսական կողմը մարտավարությունը կփոխի։ Կարող եմ ասել, որ ՌԴ ԱԳՆ-ում պատրաստ են ցանկացած սցենարի, սակայն կա հակվածություն պահպանել ներկայություն Ղարաբաղում»,- ասաց մեր զրուցակիցը։
«Մեր ինստիտուտում այս պահին 10-15 հոդված արդեն ուղարկված է միջազգային հանդեսներին: Որոշների մասով պատասխան ստացել ենք, որ ընդունել են: Այս պահին ճիշտ է դրսում հոդված հրապարակելը, սակայն կարծում ենք, որ մեր աշխատանքի հիմնական գնահատականը չպետք է դա լինի»,- շեշտեց Վիկտոր Կատվալյանը: