Վախը թերահավատության նշան է. թերահավատությունը մենք վաղուց ենք մերժել մեզանից, նրա հետ վախն էլ թող փախչի մեր մտքերից ու խորհուրդներից (Վարդան Մամիկոնյան):
Ամեն օր մարդը մեղանչում է և ամեն օր էլ կարիք ունի ապաշխարության: Անմեղ մեկը չկա, անգամ եթե իր երկրային կյանքում միայն մեկ օր է ապրել: Մարդիկ սկսեցին մեղքը ճանաչել նախածնողների՝ Ադամի և Եվայի Աստծո հանդեպ անհնազանդությունից: Ճանաչելով մեղքը՝ մարդը սկսեց պայքարել այդ մեղքերի դեմ: