Աղոթքը փրկարար դեղամիջոց է, որ խոչընդոտում է մեղքերին և դրանց զարգացմանը, բժշկում հոգու ու մարմնի հիվանդությունները: Այնուամենայնիվ, մարդու համար դժվար է կենտրոնանալ և աղոթել: Շատ հեշտ է ասել, դատել, քննադատել, թե մարդիկ չեն աղոթում, կամ աղոթել չի ստացվում: Շատ հաճելի է ինչ-որ լավ բանի մասին մտածել և խոսել, սակայն շատ դժվար է հաղթահարել մտքերը, ցրվածությունը ու նայել հոգուց դեպի ներս` մի կողմ թողնելով ամեն ինչ՝ թե՛ մտածումներ, թե՛ ցանկություններ և լինել Աստծո ներկայության մեջ` հաղորդակցվելով Երկնավոր Հոր հետ:
Այսօր մի տարեց կին էր եկել խոստովանության: – Ի՞նչ մեղքեր ունես,- հարցնում եմ: – Առանձնապես մեղքեր չունեմ: – Քանի՞ անգամ ես եկեղեցում լինում: – Դե, տարին երկու-երեք անգամ: – Իսկ եթե աշակերտը տարին երկու-երեք անգամ գնա դպրոց, տասը տարի էլ այբբենարանով անցնի, միևնույն է, ոչինչ չի իմանա: Այդպես էլ դու չես տեսնում մեղքերդ: Նայի՛ր, մարդ […]
Ժամանակակից տեղեկատվական աշխարհում, երբ առօրյա զբաղվածությունը, աշխատանքն ու իրադարձությունները սրընթաց թափանցում են անհատի կյանքն ու կլանում նրա ժամանակը, մարդկանց համար ամեն օր եկեղեցի հաճախելը, ժամերգությանն ու աղոթքին մասնակցելը դառնում են դժվարին:
Եթե նրանք ուշ երեկոյան հոգնած են տուն վերադառնում, ապա կարիք չկա հոգեկան տագնապով իրենց մաշելու: Պետք է նախանձախնդրությամբ ինքդ քեզ ասես. «Եթե չես կարող ամբողջությամբ կարդալ, ապա կեսը կամ մեկ երրորդը կարդա»: Եվ հաջորդ անգամ պետք է ջանալ շատ չհոգնել ցերեկը: Պետք է հնարավորինս նախանձախնդրությամբ ծառայություն մատուցել և ամեն ինչում վստահել Աստծուն: Իսկ Աստված Իր գործը կանի: Միտքը միշտ պետք է Աստծուն մոտ գտնվի: Դա ամենալավ բանն է: