Իսրայելի բանակում նոր խիստ սահմանափակումներ են մտցվել բջջային սարքերի օգտագործման հետ կապված։ Մասնավորապես, վերանայված կանոնակարգի համաձայն` փոխգնդապետից մինչև ավելի բարձր զինվորական աստիճան ունեցող սպաները ծառայողական հաղորդակցության համար պետք է օգտագործեն միայն Apple (iPhone) սմարթֆոններ։
Ապրիլի 23-ին տեղի է ունեցել ջահերով ավանդական երթը: Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, այն կրում էր «Մի՛ ուրացիր» կարգախոսը՝ հաշվի առնելով ՀՀ գործող իշխանության դիրքորոշումը, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություն չէ։ Ավելին, ինչպես այս տարվա հունվարին շվեյցարահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր Նիկոլ Փաշինյանը, «մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել…»: