Թե որքանով էր նշված բարձրաստիճան զինվորականների համար «կոմֆորտ» սեպտեմբերի 11-ի հրամանագրով շնորհված կոչման «հետևից գնալ» սեպտեմբերի 19-ին՝ Արցախի հայաթափման 2-րդ տարելիցի օրը, կարող ենք ենթադրություններ անել:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Ազգային ժողով էր բերել սոցիալական ոլորտում փոփոխությունների օրենսդրական մեծ փաթեթ, և Աղվան Վարդանյանը նկատել է, որ փորձել են զինծառայողների սոցապահովությանն առնչվող օրենքում փոփոխություն կատարել, արդյունքում՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից առաջին և երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի, ինչպես նաև Արցախի հերոսի կոչմանն արժանացած անձինք դուրս են մնում օրենքով նախատեսված նյութական փոխհատուցման ամբողջ համակարգից: