Արցախի նախագահի հրամանագրով «Մարտական խաչ» և Արցախի հերոսի կոչման արժանացածներին փոխհատուցում չի հասնում

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ 2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն Ազգային ժողով էր բերել սոցիալական ոլորտում փոփոխությունների օրենսդրական մեծ փաթեթ, և Աղվան Վարդանյանը նկատել է, որ փորձել են զինծառայողների սոցապահովությանն առնչվող օրենքում փոփոխություն կատարել, արդյունքում՝ Արցախի Հանրապետության նախագահի կողմից առաջին և երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի, ինչպես նաև Արցախի հերոսի կոչմանն արժանացած անձինք դուրս են մնում օրենքով նախատեսված նյութական փոխհատուցման ամբողջ համակարգից:

«Փաստորեն տարբերակում դրվեց Արցախի Հանրապետության և ՀՀ նախագահների կողմից գրեթե նույն գործողություններն իրականացրած և առաջին և երկրորդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի ու Արցախի հերոսի կոչմանն արժանացած զինծառայողների և մարտական գործողությունների մասնակիցների միջև: Այսինքն, բոլորն էլ ՀՀ ԶՈՒ զինծառայողներ են, բայց նման տարբերակում է դրվել: Այն ժամանակ բարձրաձայնվեց, Սոցապ նախարարը խոստացել էր լուծումներ տալ, բայց մինչև այսօր որևէ քայլ այդ ուղղությամբ չի իրականացվել:

Եվ բազմաթիվ զինծառայողներ այսօր դուրս են մնացել այս համակարգից, այսպես ասած, դասակարգվել, համարվել 2-րդ կարգի, երբ պաշտպանել են ՀՀ-ի և Արցախի տարածքային ամբողջականությունը:

Ի դեպ, նրանց շարքում մեծ թիվ են կազմում Ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողները, որոնց մի մասին ՀՀ նախագահը պարգևատրեց, մյուս մասին՝ Արցախի Հանրապետության»,- ասաց Մանուկյանը:

Կարդացեք նաև

Ըստ էության, Արցախն ուրացած իշխանություններից այլ բան չէր էլ կարելի սպասել: Իշխանություններ, որոնց հատուկ է բաժանարար գծեր սահմանելը, տարբերակում դնելը:

Տեսանյութեր

Լրահոս