Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՔՊ-ի՝ Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ստանալու անհրաժեշտության մասին և մարդկանց «նոր սեպտեմբերյան պատերազմով» վախեցնելը նշանակում է, որ գործող իշխանությունն իսկապես գիտի, որ չունի վերընտրվելու հնարավորություն։ Այսպիսի տեսակետ հայտնեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ խոսելով հունիսին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների մասին։