Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստվում է օկուպացված Արցախում հերթական շոուն կազմակերպել։ Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա հայաթափված Ստեփանակերտում հուլիսի 3-4-ը։ Ադրբեջանական ԶԼՄ-ները փոխանցում են, որ Ստեփանակերտում այս միջոցառմանը կմասնակցեն մի քանի երկրների ղեկավարներ։