168.am-ի հետ զրույցում Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան Աշոտ Հարությունյանը մտավախություն հայտնեց, որ գաղափարը, որն առաջ են քաշել ՀՀ իշխանությունները, կարող են ամբողջովին խեղաթյուրել, ինչպես օրվա իշխանություններն արել են նախկինում։
«Այդ դասագրքի վերաբերյալ կարծիք հայտնելու համար, նախ պետք է դասագիրքն ամբողջովին կարդացած լինեմ։ Առանձին դրվագների վերաբերյալ, իհարկե, կարող եմ խոսել, որոնք ինքս եմ տեսել: Դասագրքում կան անճշտություններ։