«Սուտ է, «սարքովի», երբ ասում են, թե Գյումրին ամենակրիմինալ քաղաքն է, ուղղակի պետական կառույցներն ուզում են, որ այդպես ներկայացնեն։ Հետո՝ ինչի երկրում կրիմինալ կա՞, ինչու նման կյանք կա՞»,- պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Վարդան Ղուկասյանը՝ պատասխանելով հարցին, թե իր պաշտոնավարման օրոք կրիմինալը քաղաքում նվազե՞լ է։
Վեհարանի վրա գրոհը նմանը չունեցող դեպք է, առավել ևս՝ հայկական պետականության պայմաններում։ Դա իրերի բնությունից դուրս ընկնող երևույթ էր, ծայրահեղ մի ակտ, որն իր արձագանքն ունենալու է դեռևս երկար։ Այն ամենը, ինչը երբևէ չի եղել, և մեկ անգամ տեղի է ունենում, դրա արձագանքը և բացասական հետևանքներն անհրաժեշտ է լինում վերացնել տասնամյակների ընթացքում։