«Ընտրություններից հետո չտեսանք այնպիսի գործընթացների մեկնարկ, որը հայ ժողովուրդը ցանկանում էր տեսնել: Մի քանի ամիս խոսվում էր, որ Գյումրիի ընտրությունները գուցե դառնան այն հարմար առիթը, որով հնարավոր կլինի ընդվզման մեծ ալիք գեներացնել գործող իշխանության հանդեպ: Ընդդիմության ֆավորիտ թեկնածուն ուներ այդ հնարավորությունը, այս պահին ևս ունի, և հուսով եմ՝ այդ հնարավորությունից կօգտվի: ՔՊ-ի պարտության տրամաբանությունը կարելի է օգտագործել երկրում ընդվզման ալիք բարձրացնելու համար: Դրա համար շատ տարբեր բաներ կարելի էր անել»
«Մեր դիրքերն ու շանսերը բավականին բարձր են, մենք որևէ կորուստ չունենք, թիմն իր գաղափարի շուրջ համախմբված է։ Ես իմ ժողովրդին շնորհակալ եմ, որ տարիներ շարունակ իրար կողք կողքի ենք եղել և այժմ էլ այդպես շարունակում ենք։ Նրանց քվեն մեզ տվել է վստահություն, որը, բնականաբար, աշխատում ենք չչարաշահել։ Գտնվելով մեր համեստ դիրքերում ու ընտրած մարտավարության մեջ, փորձում ենք այսօր իրականացնել մեր քարոզարշավը, ներկայացնել ծրագրերն ու հասնել հաղթանակի, որպեսզի ի վերջո համայնքը չտուժի»,- շեշտեց նա։