Եթե այս երևույթը խորանա ու ընդգրկի նաև տնտեսության այլ հատվածներ, ինչի հավանականությունը գնալով մեծանում է, ապա դա ոչ միայն անշարժ գույքի շուկայում, այլև այն բոլոր հատվածներում, որոնք ներգրավված են այս պրոցեսների մեջ, լուրջ ցնցումներ կառաջացնի։ Որոշ ահազանգեր արդեն հնչում են, բայց ընդհանուր իրավիճակն առայժմ հաջողվում է կառավարելի պահել։ Ժամանակը ցույց կտա, թե դա ինչքա՞ն կշարունակվի։
«Գելլափ» միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արման Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս անգամ ներկայացրեց Երևանի հիմնախնդիրների վերաբերյալ կատարած վերջին՝ «Ասեք, չասեք․․․» խորագրով հարցման արդյունքները։
«Երեկոյան Աշտարակի ոստիկանության բաժնում ահավոր պատկերի հանդիպեցինք»,-այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ներկայացնելով իր այցը Աշտարակի ոստիկանության բաժին, որտեղ Երևանից տեղափոխվել են նախօրեին Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկված մի շարք քաղաքացիներ։
Ղարաբաղյան շարժման արդյունքում 1988թ. մայիսին Կարեն Դեմիրճյանը հրաժարական տվեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնից և անցավ թոշակի: Երեք տարի անց փաստավավերագրող, հետագայում՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը 1991թ. տնային, ոչ պաշտոնական մթնոլորտում տեսագրել է իր զրույցը Կարեն Դեմիրճյանի հետ` մի շարք հարցերի պարզաբանման ակնկալիքով:
Հայաստանի «հպարտ» քաղաքացիները տարեմուտը դիմավորեցին արդեն ավելացված հարկային բեռով. 2024թ․-ին սեփականատերերը կվճարեն հաշվարկված գույքահարկի արդեն 50 տոկոսը:
«Գելափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց «Երևանցիների ձայնը» հետազոտության՝ «Ասե՛ք, Անե՛նք – Ներկե՛ք, Գանձե՛նք» վերտառությամբ հարցման արդյունքների ամփոփումը:
168.am-ն այսօր տեղեկացրել էր Երևանի քաղաքապետարանի քննարկման ներկայացրած «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի մասին:
Երևանի քաղաքապետարանը քննարկման է ներկայացրել «Երևան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանն ահազանգում է՝ Երևանում բարեկարգման աշխատանքների արդյունքում վնասվել են հաստաբուն ծառերի արմատներ:
«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանը, սակայն, կարծում է, որ պարզապես բացօթյա առևտուրը պետք է ճիշտ կազմակերպել, իսկ վերացնել հնարավոր չի լինի, քանի որ, նրա խոսքով, կրկին գալու են այդ նույն տեղը վաճառելու կամ քիչ հեռու են կանգնելու: Ինչ վերաբերում է քաղաքի տեսքին, ապա քաղաքաշինարարի կարծիքով՝ այն չի աղավաղվում:
Քաղաքացիների պնդմամբ՝ եթե մի ժամանակ Հալաբյան փողոցից Կոմիտաս հասնելու համար վճարում էին 700-900 դրամ, ապա հիմա 1100-12000 դրամ են տալիս: Կասկադից Մալաթիա-Սեբաստիա գնալու համար՝ 1200 դրամի փոխարեն՝ 2100 դրամ է պահանջվում, Մոնումենտից Կենտրոն հասնելու համար՝ 800 դրամի փոխարեն՝ 1600, Բաղրամյանից Քոչար՝ 1000-1200 դրամ: