Մայիսի 8-ի դրությամբ` Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 142-ի:
«Կարմրուկի դեմ երկրորդ պատվաստումից 20-30 օր հետո երեխան չի հիվանդանա: Առաջին դեղաչափից հետո կարող է հիվանդանալ, սակայն թեթև տանել»,- մեզ հետ զրույցում ասաց մանկաբույժ Գրիգոր Նազինյանը:
Բժիշկ-վարակաբան Արմեն Օհանյանի փոխանցմամբ՝ կարմրուկը կարող է առաջացնել շատ բարդություններ, հատկապես մինչև մեկ տարեկան երեխաների, հղիների պարագայում, ինչպես նաև այլ պատճառներով իմունիտետն ընկճված մարդկանց մոտ:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանում գրանցված կարմրուկի դեպքերի տվյալներին.
Կարմրուկի դեմ պատվաստանյութը Խորհրդային Միությունում ներդրվել է 1968 թվականին, 1973 թվականին մտել է օրացույց, և Հայաստանում ունեինք բավականին մեծ ձեռքբերում՝ 2007 թվականից տեղական դեպք չենք արձանագրել, և հպարտանում էինք, որ տեղական մասշտաբով վարակի տարածում չունենք: Բայց, հաշվի առնելով վիրուսի ակտիվացումը, այսօր արդեն ունենք 20 դեպք:
«Կորոնավիրուսը դեռ որևէ տեղ չի չքվել, ունենք նաև շրջանառվող քովիդ: Սուր շնչառական վարակների, կորոնավիրուսի և կարմրուկի նախնական ախտանշանները բավական նման են իրար և դժվար է տարբերակել գաղտնի շրջանում և մինչև ցանավորումը՝ տենդն ինչի՞ց է, կորոնավիրուսից, թե՞ կարմրուկից: Հորդորում ենք՝ հատկապես մանկահասակ երեխաների առումով չզբաղվել ինքնաբուժությամբ, դիմել բժշկի»,- մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ այս պահին կա փոքր բռնկում, որը պետք է ճիշտ ձևով զսպել և թույլ չտալ դրա հետագա տարածումը:
Մարտի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ գրանցվել է կարմրուկի 20 դեպք, 19-ը հոսպիտալացված է, մեկն արդեն դուրս է գրվել:
Եթե չեն հիշում` կարմրուկի դեմ պատվաստված են, թե չէ` խորհուրդ է տրվում մեկ դոզա ստանալ.Գևորգ Սիմոնյան