«Կաթողիկոսը Փաշինյանին նստեցրել է «дурак»-ի սեղանի շուրջ․ Նիկոլը վերջնականապես կվերածվի «дурак»-ի»․ Կարապետ Պողոսյան
Ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը Հայաստանի գործող իշխանություններին համեմատում է քոչվորական ցեղերի հետ, որոնք ժամանակին ասպատակել են Հայաստանը և, որպես կանոն, իրենց հետևից միայն ավերածություններ են թողել։
«Այդպիսի իրավիճակ է ամբողջ Հայաստանում, բնականաբար, նաև Գյումրիում, որտեղ թե՛ քաղաքապետի, թե՛ Սրբազան հոր ձերբակալությունը զուտ վնասներ է հասցնում քաղաքին, մեր հոգևոր կյանքին և հասարակությանը պահում է սթրեսի մեջ։ Այս ընթացքում 40-ից ավելի մարդ ձերբակալվել էր անհիմն մեղադրանքներով, ընդամենը ոստիկանների տված ցուցմունքների հիման վրա և այս պահին, իմ ունեցած տվյալներով, գոնե մեկ հոգի է, որ պահվում է անազատության մեջ։ Սա ինչ-որ իմաստով քաղաքում եղած սթրեսները գոնե շատ փոքր թեթևացրեց»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա։
Գյումրեցի գործչի խոսքով՝ դժգոհությունները գործող իշխանություններից Գյումրիում չափազանց շատ են․
«Հասարակությունը, կարելի է ասել, վերջնական արթնացել է, բայց դեռևս պատրաստ չէ ռեալ գործողությունների, ինչը պայմանավորված է մի քանի հանգամանքներով։ Բայց այսօր որևէ մեկը չի կասկածում, որ Նիկոլ Փաշինյանը հայ ազգի ամենամեծ վնասատուներից մեկն է։ Եթե ամիսներ առաջ նրան գնահատում էին՝ որպես դավաճան, հիմա ավելի շատ գնահատում են՝ որպես թուրքական գործակալ։ Հասարակությունը չի դիտարկում, որ այս ամենը եղել է Փաշինյանի անկարողության արդյունքում, այլ ավելի շատ սա գնահատում է դիտավորություն, որն ուղղված է եղել մեր պետականության դեմ։ Մարդիկ ասում են՝ տա Աստված՝ մյուս տարի կարողանանք սրանից ազատվել»։
Ինչ վերաբերում է եկեղեցու դեմ արշավին, նա նկատեց, որ գործընթացն ավելի շատ եկեղեցու օգտին է աշխատում, հաշվի առնելով, որ Վեհափառ Հայրապետի դեմ դուրս եկած սրբազանների կենսագրությունը խնդրահարույց է․

«Այսօր եկեղեցին մաքրվելով այդ մարդկանցից՝ շատ ավելի ուժեղ է դուրս գալու։ Ես այդ մասով մի օրինակ ունեմ, մի քիչ կենցաղային մակարդակի է, բայց տպավորությունն այնպիսին էր, որ Փաշինյանը փորձում է Կաթողիկոսին ներքաշել «մարտեր առանց կանոնների» կռվի մեջ, բայց Կաթողիկոսն իր վեհությամբ Փաշինյանին նստեցրեց հայտնի «դուռակի» սեղանի շուրջ, և ինչքան վատ քարտեր կան, որոնք ոչ մի բան չեն տալիս, Փաշինյանին ստիպեց ընդունել այդ քարտերը։ Բնականաբար, հենց այդ քարտերը կլինեն «կոզր», որպեսզի Նիկոլ Փաշինյանը նորից վերջնականապես վերածվի «դուռակի»։
Այդ ձևով փորձենք դիտարկել, որովհետև չեմ կարծում, թե Նավասարդ Կճոյանը կկարողանա թեկուզ 10 հոգի հավաքել իր շուրջը։ Ո՞ւմ է տանելու, Թալինի քաղաքապե՞տն է գնալու եկեղեցու բարեփոխումներ անելու։ Էդ տղեն ինքը՝ որպես մարդ, կայանալու խնդիր ունի․․․»։
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում
