Ազգային ժողովում մեկնարկել են անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։ Ինչ էլ ասեն Նիկոլ Փաշինյանը, իր նախարարները կամ ՔՊ-ական պատգամավորները, ինչ հեքիաթներ էլ պատմեն, սա մի բյուջե է, որը կառավարությունը լիակատար ձախողել է։ Ո՛չ նախատեսված եկամուտներն են կարողացել հավաքել, ո՛չ ծախսերը կատարել, և ո՛չ էլ բյուջեում դրված տնտեսական աճի ցուցանիշներն ապահովել։
Վերջին օրերին խորհրդարանում քննարկվում է կառավարության ծրագրի 2024թ. կատարողականի հաշվետվությունը։ Անկախ նրանից, թե ինչ է գրված այդ հաշվետվության մեջ, մի բան ակնհայտ է. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ կառավարությունն իր ծրագրի նախորդ տարվա կատարողականը բոլոր առանցքային ուղղություններով տապալել է։ Նախատեսել են ցուցանիշներ, որոնք չեն կարողացել կատարել։